Թուրքիան վարձկաններին առաջարկում է բնակվել Ադրբեջանում՝ շարունակելով նոր զինյալներ ուղարկել այնտեղ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Սիրիական մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ թուրքական հետախուզությունը Անկարային հավատարիմ «Սուլթան Մուրադ» ու «Սուլեյման Շահ» երկու խմբավորումների ղեկավարներին առաջարկել է բնակությոն հաստատել Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք սիրիական Աֆրինի Մարդու իրավունքների կազմակերպության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։

Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հեռուսատեսային հարցազրույցում  ասել է, որ Թուրքիան հայտարարել է, թե նրանք արմատներով Կովկասի այդ  տարածքներից են։

Աֆրինում ու հյուսիսային Սիրիայում հավաքագրված և Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների թիվը, ըստ կազմակերպության, հասնում է 4000-ի։ Նրանք վերահսկվում են թուրքական բանակի ու թուրքամետ զինյալների կողմից։

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլն էլ, որն ակտիվորեն լուսաբանում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից խոսում է Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների մասին, թվիթերյան իր էջում հայտնում է, որ սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են։

«Սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են՝ բացի մեկ ամիս առաջ ուղարկված 700-ից։ Լսել եմ նաև խոսակցություններ ավելի մեծ թվով զինյալներ ուղարկելու մասին։ Սպասում եմ մանրամասներին։ Թվում էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը պիտի ցանկանային, որ նրանք արագ հեռանան, որ շարունակեն հերքել նրանց ներկայությունը, բայց, գուցե, այդպես չէ»,- գրել է լրագրողը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղափոխված սիրիացի վարձկանները «չեն անհետացել, չեն գոլորշիացել»։

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք շահագրգռված այս տարածաշրջանում խաղաղությամբ, պետք է ջանքեր գործադրեն՝ այն լուծելու համար»,- ասել էր Զախարովան։

Էմմա Չոբանյան