Անշուշտ, այլ շրջաններից ԼՂ օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

Լուրեր

18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրին վերաբերվող հարցերին՝ ասելով, որ «Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում». գրում է VOA-ն:

-Դեսպանը նշեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագիրի մասին, որով ռուս խաղաղապահները կուղարկվեն տարածաշրջան: Դուք որքանո՞վ եք ընկալում այս նոր իրավիճակը որպես սպառնալիք կամ փոփոխություն, կայունության փոփոխման ռիսկ, այս տարածաշրջանում հավասարակշռություն՝ այնտեղ ուղարկելով Ռուսաստանի զորքերին: Դա իրակա՞ն ռիսկ է, թե՞ այդպես է ընկալվում:

 -Մենք մի փոքր քննարկել ենք դա նաև Ֆրանսիայում: Իհարկե, մենք դա քննարկել ենք ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, և դուք կտեսնեք հայտարարությունը, որը ողջունում է ակտիվ ռազմական գործողությունների և բռնությունների ավարտը, որոնք իսկապես բավականին դաժան էին մի քանի շաբաթվա ընթացքում: Հիմա մենք ունենք հրադադար, որը պահպանվում է առնվազն մի ամբողջ շաբաթ:

Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները, և դա այն է, ինչին մենք ներգրավվում ենք: Մենք, ինչպես ֆրանսիացիները, նվիրված ենք Մինսկի համանախագահների ն և գործընթացին, և կարծում եմ, որ այդ գործընթացի մեր ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ:

– Այսօ՞ր:

-Միգուցե այսօր: Մենք կշարունակենք ավելի շատ կենտրոնանալ դրա վրա: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, մենք բոլորս միասին աշխատել էինք երեք համանախագահներով՝ փորձելով հրադադար հաստատել: Երեկ հայտարարություն եղավ:

-Այո, քարտուղարի կողմից:

-Քննարկեց նաև այն մարդասիրական աջակցությունը, որը մենք տրամադրում էինք տարածաշրջանում:

– Բայց այն փաստը, որ այնտեղ սահմանին կան ռուս խաղաղապահներ, արդյո՞ք դա ռիսկ է Վրաստանի համար: Դուք դա ընկալո՞ւմ եք որպես սպառնալիք:

– Ինչպես գիտեք, ռուսները պարզապես Վրաստանի 20 տոկոսն օկուպացնելու ճանապարհին են, իսկ վրացիներին դա դուր չի գալիս, և մենք նրանց աջակցում ենք իրենց լիակատար ինքնիշխանությունը վերադարձնելու ցանկության մեջ:

– Ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մտադրության շուրջ:

-Շատ անհասկանալի է. Մենք երբեք լայն աջակցություն չենք ցուցաբերել դրանում: Հետաքրքիր է տեսնել, որ Պուտինը ըստ էության ասում է՝ ոչ, այնտեղ թուրքեր չկան, և թուրքերը դրանից շատ դժգոհ էին: Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորների ներգրավումը կայունության նշան չի համարվում: