Ադրբեջանի ԱԳՆ-ում պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հակակոռուպցիոն ձերբակալությունների մասշտաբներն աճում են։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը։ ԱԳՆ վարչության պետ Ֆարհադ Մոլազադեի ու հյուպատոսական վարչության պետ Ֆաիգ Բաղիրովի ձերբակալություններից հետո, սպասվում է, որ քննությանը ներագրավվելու են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նախարարի տեղակալներ։ Լրատվամիջոցին հայտնի են դարձել սենսացիոն փաստեր, որոնք բացահայտվել են քրեական գործերում։ …

