Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են: Հազարավոր մարդիկ նորից դուրս են եկել փողոց՝ կեղծված ընտրությունների և ցուցարարների նկատմամբ կիրառված ճնշումների դեմ բողոքելու։ Երկրի Քննչական կոմիտեն հաղորդում է, որ երկրորդ ցուցարարն է մահացել բախումների պատճառով. հայտնում է Euronews-ը: «25-ամյա տղամարդը մահացել է Գոմելի շրջանի հիվանդանոցներից մեկում: Նա ձերբակալվել էր կիրակի օրը՝ «չարտոնագրված ցույցի» ժամանակ»,- …

