Ամսի 10-ին պիտի գործուղվեի Արցախ. Սեֆիլյանը մեկնաբանում է, թե ինչու առաջնագծում չէր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Պատերազմի առաջին օրվանից ես և իմ ընկերները պաշտոնապես դիմել ենք պաշտպանության նախարարին: Պատերազմի հաջորդ օրը զանգահարել ենք ՊՆ ընդունարան, խնդրելով նախարարի հետ հանդիպման, որովհետև խնդիրներ կային, մեր մասնակցության ձևաչափը պետք է որոշվեր, որը կարող էր լինել բազմաբնույթ, ինչ ասեին, մենք պատրաստ էինք անել: Պատերազմ էր և որևէ մեկը իրավունք չուներ ինքնագործունեությամբ զբաղվելու»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Factor.am-ի հարցին, թե լինելով փորձառու հրամանատար, ինչու պատերազմի առաջին օրերին առաջնագծում չի եղել, և եթե ասել են սպասեք, ապա ինչով են հիմնավորել:

«Ես հասկանալով, որ առանց պատրաստվելու մեկնելը սխալ է, ես բոլորին հորդորում էի նախապատրաստվել: Մեր շրջապատից հարյուրավոր մարդիկ այս հորդորը չլեսեցին, գնացին և շատ կարժ ժամանակում հասկացան, որ առանց նախապատրաստվելու ռազաճակատ գնալով փոխանակ օգնելու, բեռ ենք դառնում… Մեր խնդիրը հետևյալն էր՝ ինչպես անենք, որ մեր փորձով հնարավորինս մեծ օգուտ կարողանանք տալ: Դժբախտաբար մեր առաջարկները տեղ չեն հասել: Օրեր անց ինձ հաջողվել է թուղթ հասցնել պարոն Փաշինյանին, որտեղ գրված էր, թե ինչ կարելի է անել այդ վիճակից դուրս գալու համար, մի քանի տարբերակ եմ առաջարկել իմ մասնակցության պատրաստակամությունն եմ հայտնել: Մեր բոլոր առաջարկներն անպատասխան են մնացել…

Ես նախաձեռնել եմ հանդիպում Աղաջանյանի հետ, և ասել եմ, որ եթե մեր գնալը վտանգավոր եք տեսնում, մեզ այստեղ ժամանակ տվեք նախապատրաստվելու, նրանք ասացին, որ տալիս են այդ հնարավորությունը և հաջորդ օրվանից սկսել ենք ՊՆ հետ գործակցել, սակայն երրորդ օրվանից հասկացանք՝ հրահանգ կար մեզ չաջակցել, մենք զրկված էինք նյութատեխնիկական բազայից… Խոչընդոտների պատճառով մենք 20 օրից ավելի պատրաստվեցինք, և ամսի 9-ի առավոտյան մեր ներկայացուցիչը ՊՆ համապատասխան գեներալի հետ պայմանավորվել էր իմ գործողումը կազմակերպել, և ես ամսի 10-ին պետք է մեկնեի Արցախ»,- նշեց Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: