Օրենքը կուսակցական դաշտը կեղծիքից մաքրելու նպատակի չի կարող ծառայել․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Մարդ-կուսակցությունները բաժանվում են երկու մասի՝ առաջին տարբերակն այն է, երբ իսկապես կուսակցությունը կազմված է գրեթե մեկ մարդուց, և երկրորդ՝ երբ որ կուսակցությունում կան շատ քաղաքական գործիչներ, բայց այդ կուսակցության որոշումները կախված են մեկ մարդուց: Առաջին դեպքում այս օրենքը կաշխատի, իսկ երկրորդի դեպքում՝ չի աշխատի: «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Մենք կարծում էինք, որ այս օրենքը պետք է լիներ առավել խիստ և միջնաժամկետ գործող օրենք, այսինքն՝ անցումային շրջանի օրենք պիտի լիներ սա: Հիմա բերված է մի օրենքի նախագիծ, որը որոշ վերապահումներով կարելի է համարել բոլոր ժամանակների օրենք, այսինքն՝ ժողովրդավարության մասին օրենք է սա, ինչը, Հայաստանում դեռ չկա, և պետք է հաստատել ժողովրդավարություն, սակայն դա ավելի խիստ օրենսդրությամբ էր հնարավոր անել՝ միջամտելով հարցերի շատ ավելի լայն շրջանակի և ավելի խիստ միջամտություն ցուցաբերելով, մասնավորապես սանկցիաների ավելի լայն գործիքակազմ կիրառել: Սակայն դա արված չէ, և այս առումով թերահավատություն ունեմ, թե այս օրենքը հնարավրություն կտա կարգավորել ՀՀ կուսակցական դաշտն այնպես, որ այն ազատվի 30 տարվա ընթացքում մեզ հայտնի արատներից: Ցավոք այս օրենքը կուսակցական դաշտը կեղծիքից մաքրելու նպատակի չի կարող ծառայել,  որքան էլոր առաջխաղացում ունի նախկին օրենքի համեմատ»,- նշեց Նահապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: