ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քաղաքական հետապնդումների եւ իրականությունից կտրված լինելու եւս մեկ ցայտուն փաստ …

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ մնալով իր կողմից ձեւավորած արատավոր ավանդույթին եւս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

Նույն օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու եւ հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից:

Գագիկ Ծառուկյանը եւ իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսեւորումներ են , ինչի ցայտուն եւ վառ դրսեւորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է…

Ի դեպ, ՀՀ իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն եւ կեղծ օրակարգով…Ինչ խոսք, ցավալի է…

Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ… Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետեւությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ եւ օբյեկտիվ հատվածին…»։