Այս պահին տեղի է ունենում Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը: Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականն ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

