Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գևորգ Սիմոնյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից:

«Այսօր դիմումիս համաձայն ազատվեցի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր դարձավ իրականացնել մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք են․

Պատերազմի ընթացքում մեր վիրտուոզ այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայող, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։

Պատերազմի ընթացքում Կենտրոնի ենթակայությամբ գործող շուրջ 40 շտապօգնության մեքենաներով կազմակերպվեց սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթացը։

Ձեռք են բերվել հետևյալ սարքավորումները.

ա․ 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով,

բ․ ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրեց ախտորոշման ճշգրտությունը,

գ․ վիրահատական սեղան, վիրահատարանի

լույսեր, անզգայացման սարք և վիրահատական գործիքներ,

դ․ թոքերի արհեստական շնչառության սարքեր և պացիենտ մոնիտորներ,

ե․ շարժական ուլտրաձայնային հետազոտության սարք և այլն.

2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմում էր շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ.

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել).

ֆինանսական վիճակը, ըստ տարիների՝

2018 թ․՝ 37 մլն ՀՀ դրամ վնաս,

2019 թ․՝ 9 մլն ՀՀ դրամ վնաս,

2020 թվականն արդեն կփակվի շահույթով:

Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: