Վերջին 3 տարում Հայաստանից ձկնաբուծական արտադրանքի ծավալն ավելացել է եռակի: Սա նշանակում է, որ արագ տեմպերով զարգանում են ձկնաբուծարանները, որոնց մեծ մասը կենտրոնացած է Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ արտեզյան ավազանի ջրերի գերշահագործումը հանգեցրել է հողերի աղակալման և գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնալուն: Սակայն վերջին 1-2 տարում հորատանցքերի նկատմամբ հսկողության խստացումը որոշ չափով փոխում է իրավիճակը: …

