Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի ժամանակ մահացած ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից Ադրբեջանի բնակավայրերում մահացել է 100 խաղաղ բնակիչ, 416-ը՝ վիրավորվել»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։ Ավելի վաղ հաղորդվում էր քաղաքացիական բնակչության շրջանում 93 զոհի և 410 վիրավորի մասին։ …

