Պուտինն ու Մերկելը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին նշում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Երևանի ու Բաքվի խնդրանքով տեղակայվել են շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Շեշտվել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի,Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը։

Բացի այդ, Պուտինն ու Մերկելը կարևորել են Ղարաբաղում բախումներից տուժած բնակչության հրատապ խնդիրների լուծումը:

«Այդ կապակցությամբ նրանք նշել են Ռուսաստանի կողմից ստեղծված Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան իրադրության շուրջ հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում:

Տաթև Ֆռանգյան