«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է հայկական 100 ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունն իրականացնում է  «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը Նկարիչների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և այն կգործի մինչև դեկտեմբերի 10-ը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը, և հայ նկարիչներին առաջարկվել է պատկերազարդել դրանք: Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այդ ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այդ թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելեց  նախագծի հեղինակը:

«Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իսկապես, մարտահրավեր էր մեզ համար, բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ  Սուրեն Սաֆարյանը հավելելով, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի և ոչ այնքան, միության անդամ հանդիսացող և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը  յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։