Սա Ալիևի գլխին պահված ատրճանակ է՝ Ադրբեջան եկած հազարավոր թափթուկներ չեն գնում Սիրիա. Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 14:55
Պոլ Պոգբան գոլի հեղինակ է դարձել 4 տարվա ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 14:43
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ծրագրում են հանդիպել Պակիստանում
27.03.2026 | 14:37
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:34
Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ
27.03.2026 | 14:23
Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները
27.03.2026 | 14:15
«Wizz Air» բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:11
Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցաշարը չեղարկվել է
27.03.2026 | 13:56
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Զինվորականների համաշխարհային խաղերի որակավորման փուլին
27.03.2026 | 13:47
Գործարարների հետ փակ հանդիպմանը Պուտինն առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը
27.03.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
27.03.2026 | 13:38
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
27.03.2026 | 13:28
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:18
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա
27.03.2026 | 13:10
Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:04
Ալեն Սիմոնյանի պահվածքը ՔՊ վարչությունում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Ընդդիմադիր ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլն Վազգեն Մանուկյանին ներկայացրել են վարչապետի թեկնածու։ Նրանք Նիկոլ Փաշինյանին և իր թիմին հեռանալու ժամանակ են տվել  մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ը։ Վազգեն Մանուկյանը հարթակից բառացիորեն ասաց «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, իրեն լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: Ընդդիմությունը անհնազանդության գործողություններ է ծրագրում։ Սա ի՞նչ է նշանակում։

-Էդ ո՞ր իրավունքով են իրենք փորձում հասարակության կողմից ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանության հետ նման վերջնագրերով խոսել, իսկ ո՞վ է նրանց օժտել այդ դատախազի լիազորություններով, որպեսզի նրանք դատավճռի, ուլտիմատումների լեզվով խոսեն իշխանության հետ։ Ի՞նչ է նշանակում «զոռով», ի՞նչ է նշանակում «անհնազանդություն», ճանապա՞րհ են ուզում փակել։ Էդ ժամանակ, երբ որ նրանց ճանապարհը փակում են, նրանք սկսեն փակել իրենց ճանապարհը․․․

-2018-ին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էին նույն մեթոդով՝ ճանապարհ փակելով պայքարում։

-Հիշեցնեմ՝ Փաշինյանի կողմնակիցները մինչև ապրիլի 17-ը ընդամենը 2000 հոգի էին, մնացածն ինչ անում էր, անում էր ժողովուրդը, իսկ նրանք ինչ անում են՝ գոնե այս վերջին անհնազանդությունը, նրանք անում են ի հեճուկս ժողովրդի, բազմաթիվ կոնֆլիկտներ վարորդների հետ, և այլն։ Այսպես կոչված, անհնազանդության իմիտացիան մարդկանց ուղղակի հունից հանելու է։ Եթե դա է իրենց մտահղացումը, դա ուրիշ բան, բայց եթե փորձում են խոսել ռացիոնալության դաշտում, ապա ես կարծում եմ, որ ժամանակն է հասկանալ՝ պետք է ավելի բանական ուղի ընտրել սեփական օրակարգը հանրության կողմից ընկալելի դարձնելու համար։ Սա այն ճանապարհը չէ, որ նրանք են նախընտրելու։ Իսկ եթե նրանք ուզում են մարդկանց վզին փաթաթել իրենց օրակարգը, ապա դա կարող է հակահարված ստանալ հասարակության և նրանից մանդատ ստացած իշխանության, իրավապահների կողմից։

-Ի՞նչ պետք է անի իշխանությունը քաղաքական դաշտի մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, արդյոք պետք է կառավարող ուժը չգնա՞ երկխոսության։ Այսօր ԱԺ-ում լսումներ էին ներքաղաքական այս իրավիճակից դուրս գալու թեմայով, և բացակայում էին «Իմ քայլի» պատգամավորները։

-Այս երկուսուկես տարվա ընթացքում իշխանության և նրա ընդդիմախոսների միջև խոսակցությունը, կարելի է ասել, չի ստացվել և դրա մեջ մեղավորություն ինչքան էլ որ իշխանությունն ունի, և մենք տեսնում ենք, որ ընդդիմախոսները ևս միշտ միտված են եղել շահարկել՝ սկսած արտաքին քաղաքական օրակարգը և իրողությունները, վերջացրած ներքաղաքական հարցերով։ 2018 թվականի մայիսի 8-ից սկսեցին Փաշինյանին կնքել հող հանձնող, իբր իրենք էլ չտվողն էին։

-Փաստացի այնպես է ստացվել, որ նախկին իշխանությունները իրենց կառավարման շրջանում «հող չեն հանձնել»՝ այդպիսի փաստաթուղթ չի ստորագրվել։

-Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այն ոչ միայն այս երկուսուկես տարվա արդյունքն էր։ Սա մեր անցած 26 տարվա արդյունքն էր, որն սկսվեց 94 թվականից։ Հիմա ովքե՞ր են խոսում տալուց կամ չտալուց, մեկը, ով Արցախը դուրս է բերել բանակցային գործընթացից և ընդունել է Մադրիդյան սկզբունքները, մյուսը, որ ամեն ինչ է տվել Ռուսաստանին Հայաստանի տնտեսական ակտիվներից և գնացել է «Կազանյան» փաստաթղթին համաձայնություն տվել, երրորդ սուբյեկտն այդ ամենին ծափ էր տալիս՝ «ոչ մի թիզ» սոուսի ներքո։ Անկեղծ խոսակցության մեր պատրաստ չլինելը բերեց հեղաշրջման 98 թվականին, և հիմա այս նույն ուժերը ձգտում են «պետական հեղաշրջում 2»-ի։ Նրանք մինչ այժմ պարազիտացել են այդ հաղթանակի վրա՝ մսխելով այդ հաղթանակը, հիմա իրավիճակ է փոխվել և նրանք փորձում են պարազիտանալ պարտության վրա։

-Այսօր Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ ժամանակին չկարողացավ կանգնեցնել պատերազմը։ Ի՞նչ կասեք այդ քննադատությունների վերաբերյալ։

-Այն երեք փորձերը, որին հայկական կողմը առանց որևէ պայմանի գնաց և պայմանավորվեց, դա խախտում էր Թուրքիան։ Մի քանի գործոններ եկան իրար վրա՝ մեկը կորոնավիրուսն էր, մեկը՝ ԱՄՆ-ի «թրամփյան» քաղաքականությունն էր, մյուսը Թուրքիայի քաղաքական մուտացիան էր, որի դրսևորումները տեսնում ենք մի քանի տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում Էրդողանի կողմից։ Տեսնում ենք, որ ռուսների հետ գործակցություն է տեղի ունենում և ռուսները չեն կարողանում հաշվի չնստել։ Եվ որքան էլ Ռուսաստանն ունի տրամագծորեն հակոտնյա մոտեցումներ Արևմուտքի հետ, բայց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Մոսկվան, Փարիզը, Վաշինգտոնը խոսում են  կոնսենսուսի մասին։

Եվ այո, Ռուսաստանը տեսնում է այդ անհրաժեշտությունը Թուրքիային զսպելու կարևորագույն գործոն՝ զսպելու այն, ինչին ի վիճակի չէ Ռուսաստանը։  Այս պատմությունը նաև այն մասին է, որ Հայաստանը ակվիարիումի մեջ չի ապրում՝ գլոբալ գործընթացների մեջ մի տարր է։ Այս պատերազմը, այո, Հայաստանի պարտությունն էր, բայց ոչ միայն՝ սա նաև ռուսական զենքի պարտությունն էր, սա ռուսական տեխնոլոգիայի պարտությունն էր, սա Ռուսաստանի հետ դաշինքի գաղափարի պարտությունն էր, սա հավերժ բարեկամի մասին գաղափարի պարտություն էր։ Բազմաթիվ շերտեր ունի այս պատմությունը։ Օրինականացվեց մի քանի հազար թափթփուկի բնակեցումը այդ տարածքներում, ոչ մեկ նրանց չի կառավարում, որևէ մեկը տուն չի վերադառնում, ավելին՝ Էրդողանն զբաղված է նրանց ընտանիքների տեղափոխմամբ։ Սա մի ատրճանակ է, որը պահված է Ալիևի գլխին, և սա փաստ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան