Քաղաքական ուժերը մտահոգություններ են հնչեցնում քաղաքացիական բախումների վտանգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանում իշխանափոխության պահանջի ֆոնին պարբերաբար մտահոգություններ են հնչում քաղաքացիական բախումների վտանգի մասին: Դեկտեմբերի 5-ին նախագահ Արմեն Սարգսյանն էր կոչով հանդես եկել՝ նշելով, որ անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի կիրառում: Նախագահն իրավապահներին ուղղված խոսքում ընդգծել էր՝ գործողություններում պետք է դրսևորել պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ:

Քաղաքացիական պատերազմի վտանգի մասին կանխատեսումներ է արել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իր հոդվածում մատնանշել է և՛ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ ընդդիմադիր 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործելաոճը:

Տեր-Պետրոսյանը մեջբերել է Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 5-ին հնչեցրած խոսքերը՝ Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի», և մեկնաբանել․ «Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում»:

Առաջին նախագահը, միաժամանակ, հայտարարել է, թե նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև Նիկոլ Փաշինյանը, որի պահվածքը և հռետորաբանությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: «Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է»,- եզրակացրել է ՀԱԿ առաջնորդը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը Factor TV-ի հետ զրույցում նույնպես նշում է՝ քաղաքացիական բախման վտանգ կա: Նա նկատում է՝ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկելու դեպքերը համարժեք չեն քաղաքացիների գործողություններին:  «Ժառանգության» նախագահն ընդունելի չի համարում նաև ընդդիմության վարչապետի թեկնածուի ձևակերպումները:

Ազգային ժողովի իշխանական խմբակցությունից Հովհաննես Իգիթյանն էլ նշում է՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան այն մտահոգությունը, որ երկրում չլինեն ֆիզիկական բախումներ:

Իգիթյանի խոսքով՝ որպեսզի բախումները կանխվեն, պետական ինստիտուտները պետք է աշխատեն, որ ցանկացած օրինախախտ պատասխանատվության ենթարկվի: Պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմության այն մտահոգություններին, որ փողոցներում մեծ թվով ոստիկաններ կան:

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը պարզապես ընտրված հռետորաբանություն է: Անդրադառնալով քաղաքացիական պատերազմի մասին կանխատեսումներին՝ Մարուքյանն ասաց, որ այս մասին ինքը դեռ մեկ ամիս առաջ է ահազանգել:

Այնուհանդերձ, Մարուքյանը, որը և՛ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, և՛ չի սատարում Վազգեն Մանուկյանին՝ որպես անցումային շրջանի վարչապետի թեկնածու, հույս հայտնեց՝ երկու կողմն էլ քայլեր կձեռնարկեն, որ քաղաքացիական բախումներ չլինեն:

Հավելենք, որ Վազգեն Մանուկյանից զատ՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի այլընտրանքային թեկնածու է նաև Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո չի անդրադարձել իր հրաժարականի պահանջին: Այսօր էլ նա Գյումրիում է անպատասխան թողել լրագրողների հարցերը, թե ինչ կարծիք ունի իր հրաժարականի համար ընդդիմության կողմից տրված ժամանակի մասին։ Հիշեցնենք՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12:00-ը ժամանակ է տվել, որ հրաժարական ներկայացնի, հակառակ դեպքում՝ ամբողջ Հայաստանում անհնազանդության զանգվածային ակցիաներ կիրականացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան