Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:

Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»։