Ռուսական ռազմանավերի կուտակում է նկատվել Միացյալ Թագավորության ջրային տարածքի մոտակայքում․ Al Masdar News

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ռազմանավերը վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց ջրային տարածքի մոտակայքում արձանագրել են «ռուսական զգալի ներկայություն»: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ, գրում է Al Masdar News-ը։

«Թագավորական նավատորմը վերջին շաբաթների ընթացքում ռուսական 9 նավ է ֆիքսել Մեծ Բրիտանիայի ջրային տարածքի մոտակայքում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում համաձայնեցված գործողությունների արդյունքում ռուսական սուզանավի, կործանիչի, կորվետի, պարեկային նավի և դրանց մատակարարումներով ապահովող նավերի յուրաքանչյուր տեղաշարժ Անգլիական նեղուցից ու Կելտական ծովից ուշադրությամբ վերահսկվում է 8 նավերի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

Դրա համաձայն՝ ռուսական նավերը պատսպարվել են վատ եղանակային պայմաններից։ Մեծ Բրիտանիայի ռազմանավերին միացել են Ֆրանսիայի ռազմածովային ուժերը և օդուժը՝ վերահսկելու ռուսական նավերի տեղաշարժը:

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը ներգրավել են նաև ուղղաթիռներ՝ ռուսական նավերի տեղաշարժի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար:

Տաթև Ֆռանգյան