Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստ անցկացնելու հերթական փորձը կրկին տապալվեց քվորում չլինելու պատճառով։ Խորհրդարանական քառօրյան հայտարարվեց ավարտված, քանի որ օրենսդիրների օրակարգում հետագա քննարկման հարցեր չեն մնացել։ Այսօր՝ ժամը 15:00-ին, ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա: Այս մասին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

