Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով …

