Իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում՝ տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն. ԱԱԾ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաև ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձևավորել խուճապային տրամադրություններ և համանման կասկածելի երևույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում: