Ինչո՞ւ եք համառորեն ուզում մնալ պաշտոնին․ Դուք` որպես պարտության սիմվոլ, պետք է հեռանաք․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Մենք մեր մանդատը ստանում ենք հայ ժողովրդից ու ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկիրն այսօր բավական բարդ իրավիճակում է, մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը այդ բարդ իրավիճակը լուծելու համար»,- նշեց Փաշինյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմելով վարչապետին, նշեց. «Ցավում եմ, որ չեք գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Այն Հայաստանը, որտեղ դուք հեղափոխություն եք արել, այլևս չկա։ Միակ տարբերակը, որ մեր ժողովուրդը կարողանա հույս ունենալ, դա այն է, որ դուք, որպես պարտության ու ձախողումների սիմվոլ, հեռանաք: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ դուք համառորեն ուզում եք մնալ ձեր պաշտոնում, և չեք ուզում հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությանը՝ ունենալու ավելի լավ ապագայի հույս, քան այն նսեմացած վիճակն է, որին դուք հասցրեցիք: Խնդրում եմ՝ ուղղակի, հեռացեք և ՀՀ-ին տվեք այդ շանսը»։

Վարչապետն արձագանքեց՝ նշելով. «Պարոն Գորգիսյան, գիտեք, կարծում եմ, ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը ու մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա, և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»:

Փաշինյանը հավելեց, որ իրենց մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերանգրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։ «Իմ ու կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: