Էրդողանը հայտարարել է, թե ԵՄ պատժամիջոցները Թուրքիայի համար նշանակություն չունեն

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Բրյուսելում կայանալիք ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին և Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությանը։

«Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման ցանկացած որոշում մեր երկրի համար որևէ նշանակություն չի ունենա»,- հայտարարել է Էրդողանը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նաև նշել է, թե Անկարան ակնկալում է Հունաստանից բարիդրացիական սկզբունքների հարգում։

«Անկարան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին, քանի դեռ Աթենքը գործում է ազնիվ, ինչպես վայել է հարևանին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը նախանշված է դեկտեմբերի 10-11-ը, որի ընթացքում քննարկվելու է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել էր, որ սպասվելիք գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները քննարկելու են Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները՝ Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների պատճառով։

Էմմա Չոբանյան