Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն ինքնանպատակ չեն, կարծում եմ՝ նախ պետք է կայունացնել իրավիճակը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հուլիսի 12-ի սահմանային իրադարձություններից հետո հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի համար անընդունելի են փորձերը՝ իրեն բանակցային գործընթացում ներքաշել սպառնալիքների ներքո։ …