ՊՆ-ին ասեք՝ կանոնավոր զորք բերի Դավիթ Բեկի սահման, թշնամին 1․5 կմ է հեռու․Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոնց էլ չլինի՝ կլինեն ընտանիքներ, որ սրանից հետո չեն մնա գյուղում, դա հաստատ»,- Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սյունիք մարզի Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Նա նշեց, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, հիմա թիվ ասել չի կարող՝ բնակիչները գնում-գալիս են։ Հարցին՝ սահմանային համայնքում լարվածություն կա՞, թե՞բնակիչները վերադարձել են սովորական կյանքին, Պողոսյանը պատասխանեց՝  անհանգստություն կա, բայց սովորական առօրյայով ապրում են։

«Սովորական մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Անհանգստություն կա, բայց էդ կարգի չի։ Դպրոցը բացվել է, ամսի 7-ից երեխաները դպրոց են գնում։ Եթե երեխաները գնում են դպրոց, ուրեմն սովորական կյանքի ենք վերադարձել»,- հավելեց Բենիամին Պողոսյանը։

Դավիթ Բեկի վարչական ղեկավարն ասաց՝ ադրբեջանցիները գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում։

«Տենց բաներ չի լինում, կարող ա՝ ավտոմատից հատուկենտ կրակոց լինի՝ մի հատ, երկու հատ։ Դրանք սովորական կրակոցներ են»,- ընդգծեց նա։

Բենիամին Պողոսյանը նաև խնդրանք ուներ․ «Մի բան էլ ես ասեմ, մեր ՊՆ-ին ասեք, որ զորք բերեն, գան էստեղ կանգնեն, կանոնավոր բանակ»։

Հարցին՝ հիմա ովքե՞ր են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիմաց, Պողոսյանն ասաց՝ համայնքի կամավորական ջոկատները․ «Կապանից են եկել, ուրիշ գյուղերից՝ իրենց ջոկատներով, Դավիթ Բեկի սահմանն են պահում»։

Իրենք Պաշտպանության նախարարությանը չեն դիմել, ասում է՝ դեռ սպասում են․ «Սպասում ենք, սպասում, չեն գալիս։ Մինչև ե՞րբ պիտի կանգնեն, դա էլ ա խնդիր։ Կա՛մ գան կանգնեն, կա՛մ ասեն՝ դուք եք կանգնելու, ինչ-որ մի բանով աջակցեն»։

Դավիթ Բեկի վարչական ղեկավարի բարձրացած հարցի վերաբերյալ Factor TV-ն պարզաբանում փորձեց ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց՝ դա մանրամասն տեղեկություն է պահանջում, կպատասխանեն գրավոր հարցում ստանալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան