Մոտակա ժամերին Հայաստան կտեղափոխվի մի քանի հայ ռազմագերի. ՊՆ
Առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվի մի քանի հայ ռազմագերի: Factor.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Մոտակա ժամերին, այո, Հայաստան կտեղափոխվեն հայ մի քանի ռազմագերի»,- ասաց Ալթունյանը:
Այլ մանրամասներ, սակայն, Ալթունյանը չփոխանցեց: