Թուրքիան խոստացել է «կոշտ պատասխան տալ» Ֆրանսիային թուրքական «Գորշ գայլեր» ուլտրաազգայնական խմբավորման արգելքից հետո, որը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակցի հետ, փոխանցում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը։ Աջակողմյան ծայրահեղական այս խմբավորումը դիտարկվում է որպես Ազգայնական շարժում կուսակցության (MHP) «ռազմատենչ» թև, որը դաշնակից է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ …

