Մոսկվան փորձում է կանխել Բոսնիայի անդամակցությանը ՆԱՏՕ. դիվանագիտական նոր սկանդալ. VOA

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Ռուս փորձագետները մեկնաբանում են վերջերս բռնկված այն սկանդալը, որն առաջ եկավ, երբ դեկտեմբերի 14-ին Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը ՌԴ արտգործնախարար Լավրովին նվիրեց հնագույն մի սրբապատկեր, որը կարող է գողացված լինել Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքից. գրում է VOA-ն:

Քաղաքական գիտությունների դոկտոր Յուլի Նիսնևիչի խոսքով, սրբապատկերակը Բոսնիա և Հերցեգովինա է փոխանցվել անօրինական ճանապարհով, ենթադրաբար վարձկանների կողմից, ովքեր գործում են ուկրաինական Դոնբասի անջատողականների շրջանում: Ըստ Նիսնևիչի, այլ տարբերակներ գործնականում չկան:

«Բոսնիական պատերազմի ժամանակ շատ ռուսներ կռվում էին սերբերի կողմից», – հիշում է քաղաքագետը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: «Գաղտնիք չէ նաև, որ սերբերը մասնակցել են ռազմական գործողություններին (ուկրաինացի զինվորականների դեմ) Դոնեցկում ու Լուգանսկում: Վարձկանները սովորաբար, հաճախ առանց հասկանալու, իրենց հետ վերցնում են այն ամենն, ինչ վատ է պահվել: Նրանցից մեկը, օգտվել է իրավիճակից և գողացել սրբապատկերը, որն այնուհետև հայտնվել է սև շուկայում (Բոսնիա և Հերցեգովինայի): Ամեն դեպքում, ինձ թվում է, որ այստեղ ոչ մի կրոնական բաղադրիչ չկա և չի էլ կարող լինել»,- ասում է Նիսնևիչը:

Միջազգային փորձագետների կարծիքով, սերբերի կողմից բոսնիական պատերազմին մասնակցել են մի քանի հազար կամավորներ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից:

Թվում է, որ Միլորադ Դոդիկի շրջապատը չգիտեր սրբապատկերի ծագման մասին, շարունակում է Նիսնևիչը: Հակառակ դեպքում, նա բացատրում է, այս պատմությունը սադրանքի տեսք կունենար: «Ընդհակառակը, սա երկու կողմերի դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիր է: Եթե արտաքին գործերի նախարարին ներկայացվի այնպիսի սրբապատկեր, որի վրա դրոշմակնիք կա մեկ այլ պետության պատկանելիության մասին, դա անընդունելի է: Եթե Դոդիկին և նրա օգնականներին մի փոքր արդարացնում է օտար լեզվի չիմացությունը, ապա ռուս դիվանագետները, ընդունելով նման նվերներ, առանց նայելու՝ անընդունելի սխալ է, որը հանգեցրեց միջազգային սկանդալի և երկրի հեղինակությանը հասցրեց հերթական հարված», – ասում է ռուս քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, Նիսնևիչը շեշտում է՝ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը հասկանալի է: Այստեղ հիմնական գործոնն է կանխել այս երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ցույց տալ, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում այդքան էլ մեկուսացված չէ, և որ այն դեռևս նշանակալի դերակատար է Բալկաններում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: