Թուրքիան և Ուկրաինան համատեղ ռազմանավեր կարտադրեն

Լուրեր

03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։  Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող Օկեան նավաշինարանում Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն. տեղեկացնում է ermenihaber-ը:

Կորվետ – ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորովետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակա-սուզանավային պաշտպանությունը ափերին։

Նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայում և դեկետեմբերի 14-ին Կիևում Թուրքիայի ու Ուկրաինայի միջև համաձայնագրեր էին ստորագրվել։ Ըստ վերջին համաձայնագրերի՝ Թուրքիան բավարարելու է Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև հիմնվելու է կորվետների համատեղ արտադրություն։

Նավաշինարանի վայրն ընտրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը՝ հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները։

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։

Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։

Իսկ հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել: