Արյունահեղության, սպանության կոչեր ենք լսում․ ընտրության օր հայտարարելուց առաջ վիճակը պիտի կայունանա․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյան ի հետ

-Ընդդիմադիր 17 ուժերը Հանրապետության հրապարակում վրաններ են դրել և հայտարարում են՝ մնալու են այնքան ժամանակ, մինչև վարչապետը չհեռանա։ Ե՞րբ է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը կատարել այդ պահանջը։

-Հանրապետության ղեկավարն ընտրվում է ընտրություններով և փոխվում է էլի ընտրություններով կամ Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով։ Ընդդիմադիր խմբակցությունները նման գործընթաց նախաձեռնելու միտումներ ցույց չեն տալիս, թեև դա պատճառաբանում են ռազմական դրությամբ, բայց մենք գիտենք, որ ԱԺ-ի երկու ընդդիմադիր խմբակցություններն ունեն վարչապետի երկու տարբեր թեկնածուներ։ Իսկ, ինչպես գիտեք, Սահմանադրության համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի մեջ պետք է նշված լինի նաև նոր թեկնածուի անունը։ Իսկ քանի որ երկու տարբեր թեկնածուներ ունեն, բնականաբար, նույնիսկ ռազմական դրությունը երբ հանվի, էլի կարող է հանդես գան, բայց այս պահին իրենք նման մտադրություն չունեն։

-Ռազմական դրությունը չի վերացնում «Իմ քայլը» խմբակցությունը, որպեսզի այս գործընթացը չսկսվի և ավարտ չունենա՞։

-Ես հենց դա էի ասում՝ նման գործընթաց չի էլ նախանշվում, որովհետև իրենք երկու տարբեր թեկնածուներ ունեն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այս պարագայում մենք ի՞նչ ենք ակնկալում։

-17 ուժերն առաջադրում են Վազգեն Մանուկյանին և ակնկալում, որ «Իմ քայլը» կքվեարկի կողմ։

-Ո՞ւր է, որ առաջադրում են։ Չեն առաջադրում։

-Փողոցում պայքար են տանում և այնտեղ են առաջարկում ընտրել Վազգեն Մանուկյանին վարչապետ։

-Այսինքն՝ իրենք ակնկալում են, որ «Իմ քայլն» ընդդիմության փոխարեն նախ պիտի վարչապետին անվստահություն հայտնի, իրենց փոխարեն վարչապետի թեկնածու առաջարկի իրենց ուզած մարդուն և իրենց հետ միասին էլ քվեարկի այդ մարդու օգտի՞ն։ Եթե իրենք ԱԺ-ի 1/3-ով նման նախաձեռնությամբ չեն կարող հանդես գալ, ո՞րն է քաղաքական տրամաբանությունը, մեզանից ի՞նչ են ակնկալում։

-Այսպիսի քննադատություն է հնչում՝ «էլ ի՞նչ պետք է կատարվեր այս երկրի հետ, որը Ձեզ կհամոզեր փոխել այս կառավարությանը, էլ ի՞նչ ողբերգություն պիտի լիներ»։

-Կառավարությունները փոխվում են ոչ թե ինչ-որ բան կատարվելուց հետո կամ առաջ կամ ընթացքում, այլ կառավարությունները փոխվում են ժողովրդի կամարտահայտմամբ կամ ընտրությունների միջոցով կամ անուղղակի կամարտահայտմամբ, ժողովրդական ճնշմամբ՝ էլի ընտրությունների միջոցով։

-Հիմա ինչո՞ւ ընտրությունների հնարավորություն չեք բացում։

-Ո՞վ է ասում՝ չենք բացում։

-Որտե՞ղ եք բացել։

-Իրենք չեն բացել ընտրությունների հնարավորություն, ո՞վ է ասում։

-Դուք՝ իշխանությունները, պետք է հայտարարեք ընտրությունների օրը։

-Ընտրության օր հայտարարելուց առաջ երկրում վիճակը պետք է կայունանա, այլ ոչ թե հակառակը։ Նախ պետք է վիճակը կայունանա։ Հաճախ նաև այդ բռնության կոչերը, որ այսօր էլ, կարծեմ, լսեցինք, նաև սոցիալական ցանցերում են տարածվում՝ ընդհուպ ինչ-որ սպանության, արյունահեղության կոչեր, ուղղակի կամ անուղղակի ձևով ձևակերպված։ Նախ պետք է վիճակը կայունանա։ Եվ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը բացառում ենք։

-Բայց ինչո՞ւ չեք հայտարարում, որ լինելու է ընտրություն, մոտավոր ժամկետ, որպեսզի այս քաղաքական կրքերը փոքր-ինչ հանդարտվեն։

-Արտահերթ ընտրությունների օր հայտարարվում է ոչ թե բռնության, սպառնալիքի ճնշման տակ, այլ քաղաքական որոշակի իրադրության հետևանքով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան