Ոչ մի «ստատուս», միայն «քվո»․ ինչո՞ւ է ԼՂ-ում հակամարտությունը հեռու ավարտից

Լուրեր

12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
Բոլորը

Մոսկովյան Քարնեգի կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ու դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին։

Հոդվածագիրը նշում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես ձեռքբերում է ներկայացնում այն, որ դրանում ԼՂ-ի կարգավիճակի մասին ոչինչ չի ասվում։ Հակամարտության երեք տասնամյակի ընթացքում «ստատուս» բառն ադրբեջանցիների մոտ ասոցացվում է ազգային նվաստացման հետ։ Կրիվոշեևը գրում է, որ շուտով, սակայն, պարզվեց՝ կարգավիճակի հիշատակման բացակայությունն ունի և հակառակ կողմը․ եթե նոր կանոնները ոչ մի տեղ գրված չեն, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար։ Ինքնահռչակ ԼՂՀ-ի սահմանները փոխվել են, բայց այն նախկինի պես գոյություն ունի, և նրա հետ մեկտեղ պահպանվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության նոր շրջափուլի հնարավորությունները։

Կա՞, արդյոք, ԼՂՀ

«Ստատուս քվոն» արցախյան հակամարտության գլխավոր հասկացություններից էր, երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական բանակը հարձակման անցավ ու գրավեց ինքնահռչակ հանրապետության տարածքի կեսը։ Ադրբեջանական կողմին նյարդայնացնում էր «ստատուս-քվոյի» ցանկացած հիշատակում։ «Նոր ստատուս-քվոյի» մասին խոսակցությունը, ամենայն հավանականությամբ, էլի անընդունելի կհամարեն։ Բաքվի համար ամեն ինչ պարզ է՝ սկզբում ռուս խաղաղապահների հսկողությամբ հայկական զորքը Ղարաբաղից դուրս է գալիս, իսկ հետո սկսում են աշխատել ադրբեջանական իշխանության մարմինները։ Հավանաբար, հայերի մեծամասնությունը չի ընդունի այդ պայմաններն ու կգնա Հայաստան։ Բաքվի հռետորաբանության մեջ առանձին թեմա է այն պնդումը, որ «ԼՂՀ ինքնորոշում այլևս չկա»։ Այս թեզը Ադրբեջանում սկսեցին հատուկ կերպով պաշտպանել, երբ նկատեցին, որ միջազգային լրատվամիջոցները չդադարեցին օգտագործել իրենց համար այդքան տհաճ արտահայտությունը։

Սակայն փոփոխությունների մասշտաբը չպետք է չափազանցնել․ որքան էլ տհաճ լինի ադրբեջանցի հայրենասերների համար, չճանաչված ԼՂՀ-ն շարունակում է գոյություն ունենալ ու կառուցել նոր ստատուս-քվո։ Եթե նայենք միջազգային իրավունքի տեսակետից, ապա ԼՂՀ իսկապես գոյություն չունի, այն ոչ մեկի կողմից ճանաչված չէ, նույնիսկ Հայաստանի։ Դա հնարավորություն է տալիս այն անվանել տարբեր նսեմացուցիչ անուններով, ինչպիսիք են «խամաճիկային», «անօրինական», «անջատողական», բայց դրանից ոչ մի կերպ չի վերանում այն փաստը, որ Ստեփանակերտում չեն գործում Ադրբեջանի իշխանության մարմինները։
Երկրորդ Արցախյան պատերազմը ԼՂՀ-ի համար դե-յուրե բան չի փոխել, այն չի հիշատակվում հրադադարի համաձայնագրում։ Դե ֆակտո՝ ԼՂՀ-ն վերածվել է թույլ, բայց ինչ-որ կերպ գյուղատնտեսության ու զբոսաշրջության հաշվին իրեն ապահովող քաղաքական միավորի՝ վիճելի կարգավիճակով, ավելի փոքր ու անհեռանկար տարածքի, որը գոյություն ունի բացառապես դոտացիաների հաշվին։

Քաղաքացիականներ ու զինվորականներ

«Հայկական օկուպացիոն ուժերի» դուրսբերում, որին այդքան սպասում են Բաքվում, նույնպես տեղի չի ունենում։ Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ յուրաքանչյուր կողմ համաձայնագրի տեքստը մեկնաբանելու է իր օգտին։

Ըստ ամենայնի՝ Ղարաբաղի հայկական մասի զինաթափման մասին խոսք չկա։ Չնայած ԼՂՀ ղեկավարի չճանաչված կարգավիճակին՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը մեկ անգամ չէ, որ հանդիպել է նրան և նույնիսկ գրկախառնվել՝ ցույց տալով ջերմ հարաբերությունները։ Պիտի նաև ասել, որ Ղարաբաղի հայկական ուժերը միասնական են միայն Ադրբեջանի տեսակետից։ Հայերի տեսանկյունից գործում են Հայաստանի ԶՈՒ-ն, Արցախի Պաշտպանության բանակը, նաև զինված աշխարհազորայինները, որոնք քաղաքական քաոսի պայմաններում ենթարկվում են միայն իրենց հրամանատարներին։ Հայկական պաշտոնական զորքերը կարող են նահանջել, սակայն տեղի բնակիչներին զինաթափելու խնդիրն անիրագործելի է թվում։

Վերադարձի խնդիրը

Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքների վերականգնումը հասկանալի, բայց ոչ պակաս դժվար խնդիր է։ Չնայած տարածաշրջանի «ամենահաջողակ ու հարուստ» երկրի մասին խոսակցություններին՝ հսկայական ներդրումներ են պահանջվում։ Բաքվի հսկողության տակ է անցել 8․000 քառ․ կմ տարածք, որի մեծ մասը ականապատ ավերակներ են՝ առանց որևէ ենթակառուցվածքի։

Ղարաբաղից շատ ադրբեջանցիներ պնդում են, որ պատրաստ են 28 տարվա մեջ ձեռք բերածը թողնել ու վերադառնալ «ազատագրված հայրենիք»։ Սակայն Չոչուք-Մարջանլի գյուղը, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Իշխանություններն այնտեղ միանման գեղեցիկ տնակներ են կառուցել, բայց դրանցից շատերը մինչ օրս դատարկ են. մարդիկ ստացել են տները, բայց տեղափոխվել չեն համարձակվել։ Եվ դա այն դեպքում, երբ Չոչուք-Մարջանլին գտնվում է Հորադիզ խոշոր քաղաքից 15 րոպե հեռավորության վրա, իսկ Ջեբրայիլի կամ Զանգելանի շրջան հասնելը շատ դժվար է։

Մինչ այդ, Ղարաբաղում կգործի նոր ստատուս-քվոն, որը ներառում է նաև անորոշ ժամկետով խաղաղապահների ներկայությունն ու ԼՂՀ-ն, որտեղ ողջամիտ ժամկետում խոստանում են արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել։ Սա ևս նուրբ պահ է․ քվեարկության օրը խաղաղապահնեևը ստիպված են լինելու ապահովել իրադարձության անվտանգությունը, որն Ադրբեջանի տեսակետից անօրինական է։

Իսկ Ղարաբաղում նոր ստատուս-քվոն, ամենայն հավանականությամբ, կամրապնդվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո։ Մինչ այդ, Փաշինյանի վրա են դնում ամենից ոչ պոպուլյար որոշումները, օրինակ, երկրի հարավում Ադրբեջանի հետ սահմանի հաստատումը, որտեղ այն նախկինում փաստացի եղել է Կապան քաղաքից 70 կմ հեռավորության վրա, իսկ այժմ անցնելու է գրեթե նրա սահմանով։
Էմմա Չոբանյան