Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշել են դադարեցնել դատական նիստերին իրենց մասնակցությունը, և նրանք բոյկոտում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ իշխանությանն ուղղելով մեղադրանքներ, որ դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլեր չեն ձեռնարկվում, նշեց․ «Ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և պատճառաբանություններին, …

