Աջակցեք մեզ
Լուրեր
«Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41846 Առողջացածներ – 34982 Փաստացի բուժվողներ -5787 Ընդհանուր թեստեր – 186661 Մահվան ելքեր – 832 Մահվան ելքեր այլ պատճառով –244»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.09%-ով և կազմել 42.69 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.92%-ով և կազմել 45.21 դոլար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը …
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը: «Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրեց Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին …
Հետընտրական Բելառուսում տասը օր շարունակվող հակակառավարական ցույցերը նոր թափ են ստանում: «Հանուն ազատության» կարգախոսով Մինսկում տեղի ունեցած ընդդիմության զանգվածային երթին, տարբեր գնահատականներով՝ մինչև 200 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են նախագահական վերջին ընտրություններում ձայներ կեղծելու համար: Մայրաքաղաք Մինսկից զատ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մասնակիցները պահանջել են նախագահ Ալեքսանդր …
ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա.Պ. 2020թ. օգոստոսի 17-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ. կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում «Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության …
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին …
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը: Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական …
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործ, նախապատրաստվել է 102 նյութ: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործերից 2-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, …