Հերիք եղավ, բոլ եղավ, որ չենք խոսում, չի նշանակում՝ կարելի է անցնել բոլոր սահմանները․ Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ արտահերթ նիստում դատապարտեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը:  «Այսօր տեղի է ունեցել ևս մեկ հարձակում ժողովրդավարության դեմ, որովհետև հարձակվել են մի խումբ պատգամավորների վրա, մասնավորապես` պարոն Սիսակ Գաբրիելյանի վրա` խուլիգանական դրդումներով, ինչը որևէ աղերս չունի ժողովրդավարության, ժողովրդավարական պայքարի ու պառլամենտարիզմի հետ»,- ասաց Վարդանյանը:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ Վարդանյանը նշեց. «Ցավում եմ իմ կորցրած ժամանակի համար, որովհետև տակավին երկու շաբաթ առաջ, երբ դուք ներկայացրել էիք հայտարարություն, իմ աշխատասենյակում մինչև ժամը 2-ը բառ առ բառ ուսումնասիրել ենք ձեր հայտարարությունը, համաձայնեցրել ենք բոլոր մարմինների հետ, փորձել ենք գնահատել ռիսկերը, եթե դրանից հետո դուք ասում եք՝ մենք ձեզ չենք լսում, այլևս մեր աշխատանքն ապարդյուն է: Հերիք եղավ, բոլ եղավ, որ չենք խոսում, չի նշանակում՝ կարելի է անցնել բոլոր սահմանները»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով իշխանությանը, նշել էր. «Ձեզ հետ խորհրդակցելը անպտուղ է, որովհետև ձեր քաղաքական ղեկավարը ձեզ չի լսում: Առանց մեղքի պատասխանատվության երկու տարբերակ կա` տիեզերական իրավունքում և առավել վտանգի աղբյուրի պարագայում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: