Ինչո՞ւ եք սադրում․ վիճաբանություն՝ Էդմոն Մարուքյանի ու Արմեն Խաչատրյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանին հորդորեց վայր դնել մանդատը: Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում իր ելույթում` նշելով, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ չեն կարողանում անարգել մտնել Սյունիք` մի խումբ սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով:

«Պարոն Խաչատրյան, դուք, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանեք` ձեր մանդատը վայր դնեք, ձեր նախորդ գործընկերոջ պես, դրանով ցույց տալով ձեր բողոքը»,- ասաց Մարուքյանը` ակնարկելով «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Տիգրան Կարապետյանին, ով հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Ի պատասխան Մարուքյանի ելույթի՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ օրեր առաջ է վերադարձել Սյունիքի մարզ կատարած այցից և դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանում այցը դադարեցրել էր ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում գնալ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բախումների:

«Ինչո՞ւ եք սադրում, պարո՛ն Մարուքյան»,- միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Մանրամասները տեսանյութում: