Ես կպարզաբանեմ, ու Դուք կփոշմանեք ձեր հարցի համար. Արմեն Խաչատրյանը՝ ԲՀԿ-ականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անընդհատ խոսում են Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից, բայց ուզում եմ իմանալ՝ դահլիճում գտնվողներից քանի՞ հոգի են գնացել Սյունիքի այդ տարածքները, տեսել, խոսել, հասկացել, և հանդիպել սահմանապահների հետ։ Եթե գնացել եք, շատ լավ է»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրան տեղից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ասելով. «Գումար չենք ստացել ձեզ նման ԱԺ-ից»:

Ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ ինքը ԱԺ է դիմել միայն ամենագնաց մեքենա տրամադրելու համար. «Ավել պարզաբանումներ կտամ, խոստանում եմ, դահլիճից դուրս, և  Դուք կփոշմանեք ձեր այդ հարցի համար»:

«Իմ քայլի» պատգամավորը ընդգծեց, որ ինքը հանդես է եկել առաջարկությամբ. «Փոխանակ նստենք, խոսենք, այստեղից եզրահանգումներ անենք, թե իբր Մեղրին են տալիս, Շուռնուխն են տալիս, եկեք դիտարկող աշխատանքային խումբ ստեղծենք դիտարկման համար: Ներկայացրեք բոլոր խմբակցություններից ձեր ներկայացուցիչներին, համապատասխան պետական օղակներից մարդիկ,. Գնանք Սյունիք, տեսնենք, թե ինչ են անում և ինչ են արել»:

Նա առաջարկեց ավտոմատով միասին գնալ սահմանը պահել. «Եկեք գնանք Սյունիք… 99 տոկոսը չգիտի` Շուռնուխը որտեղ է, ադրբեջանական պոստը որտեղ է դրված, ռուսները որտեղ են կանգնած: Տագնապ եք տարածել ազգաբնակչության մեջ, որ Հյուսիսային պողոտայի բնակիչը վախենում է երեկոյան դուրս գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: