Դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկելով հրավիրել անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Ցավոք, մեր այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ, իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել …

