Այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ։ Ընդդիմությունը հայտարարությամբ այսպես է արձագանքել վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունների առաջարկին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին: Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ …

