Washington Post-ի վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կարծես թե նույնքան ամուր ու անտեղաշարժելի են, ինչպես լեռները, որոնք շրջապատում են այդ տարածքը։ Իգնատիուսը ԼՂ բնակիչների մասին նման կարծիք է կազմել չորս տարի առաջ Արցախ այցելությունից հետո։ «Մենք ենք մեր սարերը», գրված է ԼՂ մայրաքաղաքի օդանավակայան տանող ճանապարհին տեղադրված հսկայական քարե արձանի …

