Ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից՝ հատկապես ամանորյա տոների ժամանակ, մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում. Արտակ Բեգլարյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է.

«Երբ եռօրյա սգի ժամանակ՝ անցած կիրակի այցելել էի Եռաբլուր, հետդարձին մտա Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող եմ ես օգտակար լինել:

Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցելուց հետո մի քիչ զրուցեցի նաև նրա կենսուրախ բալիկների հետ՝ իրենց խաղալիքների ու Ձմեռ պապիկից ակնկալիքների մասին:

Այդ հանդիպումից հետո հերթական անգամ համոզվեցի, որ սուգն ու զոհաբերությունները պետք է ծառայեն կյանքին, իսկ կյանքի գլխավոր խորհրդանիշները մեր անբիծ մանուկներն են,

• որոնց համար կյանքը ոչ այնքան սուգն ու արտասուքներն են, այլ՝ խաղն ու ժպիտները,
• որոնք, այո, պետք է գիտակցեն ու արժեվորեն իրենց կորուստները, սակայն կարիք ունեն կյանքի շարունակականության ապահովման դրական լիցքերով,
• որոնց հարազատներն ու հայրենակիցները զոհվել են, որպեսզի պարգևեն խաղաղություն ու ժպիտներ առաջնահերթորեն հենց իրենց,
• որոնք պետք է զարգանան գլխավորապես դրական լիցքերով, որպեսզի կարողանան ավելի լավ ապագա կերտել, երբ ժամանակը հասնի իրենց:

Այսինքն, սիրելինե՛րս, իմ խնդրանքն է, որ ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից առհասարակ ու հատկապես ամանորյա տոների ժամանակ, մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում: Իսկ երեխաները շատ հաճախ ուրախանում են մեծերիս համար փոքր թվացող առիթներից, ոչ թե «ավանդական» ճոխություններից ու ցնծություններից»: