Ամբողջ աշխարհում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը՝ որպես կանխարգելիչ հիմնական միջոցառում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ «Հայաստանն արդեն ունի պայմաագիր, նախատեսվում է ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ: Մինչև հունվարի վերջ, փետրվար պատվաստանյութեր կունենանք ռիսկային խմբերի համար»,- նշեց Սահակյանը: …

