Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 11-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ …

