Խարակիրի ենք անում՝ ծախողներ, դավաճաններ․․․ ամենասարսափելին դավաճանություն բառն է․ պատերազմը պատերազմ է՝ իր կանոններով․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Մոսկվայում այսօր բանակցություններ են վարել Պուտինը, Փաշինյանը, Ալիևը։ Արդեն հայտնի է, որ մեր տարածաշրջանում փակ սահմանների բացման, տնտեսական, առևտրային, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ կզբաղվի աշխատանքային խումբ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Պարո՛ն Աղազարյան, ի՞նչ է ակնկալում Հայաստանը։

-Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը լինի սիմետրիկ, և որքան կշահի ադրբեջանական կողմը, նույնքան էլ կշահենք մենք։ Իհարկե, չափելը շատ դժվար է, առավել ևս, որ հետագան ցույց կտա՝ ամեն կողմը ոնց է օգտագործում կոմունիկացիաները իր տնտեսության զարգացման համար։ Բայց, այդուհանդերձ, այդ սկզբունքով մեզ համար էլ պետք է լինի այն տարբերակն ընդունելի լինի, որ մենք շրջափակումից դուրս գանք, մեր կապն արտաքին աշխարհի հետ լինի երկաթուղու միջոցով, ինչը շատ էական է։

-Շատերը Հայաստանում զգուշանում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների ստեղծումից կամ զարգացումից խոսել։ Մտավախություն կա, որ ասենք՝ թուրքական էքսպանսիա կլինի, Հայաստանը կդառնա թուրքական կապիտալի գերիշխանության գոտի, թուրքական և ադրբեջանական ապրանքներ կլցվեն մեր շուկա, ներքին արտադրողը կտուժի։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Ճանապարհների ապաշրջափակումը դեռ չի նշանակում՝ տնտեսական հարաբերություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Հիմա չէ, բայց հետագայում, հնարավոր է, նման խնդիրներ առաջանան, իսկ նման պարագայում փոքրիկ երկրները կարողանան ապահովել բոլոր հնարավոր բացասական երևույթների կանխարգելումը, որովհետև տնտեսական էքսպանսիան կարող է վերածվել նաև էթնիկ էքսպանսիայի։ Եթե հետագայում նման խնդիրներ առաջանան, պետք է օրենսդրություն մշակվի, մենք պետք է մեզ պաշտպանված զգանք։ Գործիքակազմ կարելի է ստեղծել, օրինակ՝ կարող ես թույլ տալ Երևանում բնակարան գնել, եթե կատարում ես, ասենք, 20 միլիոն դոլարի ներդրում։ Միջազգայնորեն ընդունված գործիքակազմ կա, որպեսզի մեզ նման երկրները կարողանան պաշտպանվել բացասական երևույթներից։

-Հայաստանի զարգացման հեռանկարը Դուք ինչպիսի՞ն եք տեսնում։ Պատերազմում մենք կորցրել ենք տարածքներ՝ ոչ միայն Ադրբեջանը վերցրել է Արցախին հարակից յոթ շրջանները, այլև զավթել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքներ, որոնք Արցախի Հանրապետության մաս են կազմել։ Ինչպիսի՞ն պիտի լինի մեր դիրքորոշումը՝ տարիներ անց այդ տարածքները հետ բերել պատերազմով կամ դիվանագիտական ճանապարհով, թե՞ համակերպվել պարտության հետ։

-Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է։ Պատերազմների միջև ընկած խաղաղ ժամանակահատվածը նախատեսված է ընդամենը հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար։ Երևի բոլորն են այդպես կարծում, որ ավելի լավ է խաղաղություն, քան թե պատերազմ։ Եվ, հետևաբար, մենք պետք է զինվենք, արդիականացնենք մեր բանակը ոչ թե նրա համար, որ մենք գնում ենք 10 տարի անց պատերազմի, այլ նրա համար, որ ի վիճակի լինենք մեզ պաշտպանել։

-Պատերազմում կորսված տարածքները պե՞տք է հետ բերենք, թե՞ պիտի հաշտվենք դրանց կորստի հետ։

-Այն տարածքների մասին, որոնք Սովետական Միության ժամանակ եղել են Ադրբեջանի կազմում, պետք է ավելի զգույշ խոսենք, այս ընթացքում դիվանագիտական ճանապարհով պիտի փորձենք Հադրութը վերադարձնել, Շուշին էլ մի առանձին թեմա է։ Ես դեմ եմ այն տեսակետին, որ եկեք զինվենք, գնանք պատերազմենք, վաղվանից հետ բերենք տարածքները։ Մենք 94 թվականի հաղթանակից հետո ունեցանք մարդկային կորուստներ Մայր Հայաստանում՝ 4 միլիոնը դարձավ 2 միլիոն, և հիմա մենք չգնանք այն ճանապարհով, որ այս 3, 2․5 միլիոնը դարձնենք 1․5 միլիոն։

-Շատ է խոսվում պատերազմի օրերին անկազմակերպվածության մասին դասալքության, զինվորական այլ հանցագործություններ կատարելու համար հարուցված քրեական գործեր կան։ Դուք ծանոթ եք Արցախում իրադրությանը, ինչո՞ւ այդ արդյունքը ստացվեց։

-Մենք միշտ օրինակներ ենք բերում ուրիշ տեղերից, ինքներս մեզ համար օրինակներ ենք բերում, մեզ խարակիրի ենք անում՝ դավաճաններ, ծախողներ և այլն, չիմանալով այս կամ այն երկրում պատմական որոշակի հատվածում ինչ իրավիճակ է եղել։ Պատերազմը պատերազմ է՝ իր գրված և չգրված կանոններով, ամեն ինչ էլ եղել է՝ վախկոտություն էլ․․․ դավաճանություն բառը ես երբեք չեմ օգտագործի, քանի դեռ դրա քրեական գնահատականը չկա, ընդհանրապես՝ դավաճանությունը ամենասարսափելի բառն է մարդկային բոլոր հարաբերություններում։ Ես ամեն ինչ էլ տեսել եմ, բայց հիացած եմ եղել մեր 18-20 տարեկան տղերքով, բոլոր դեպքերում՝ հաջողությունների մեծ մասը նրանց պետք է վերագրենք։ Կամավորներին էլ փառք ու պատիվ, բայց երբ դու պետություն ես, դուրս ես եկել պետականություն չունենալու շրջանից, պետք է այդ ամեն ինչն արվի պետության շրջանակում՝ կազմակերպված ձևով։ Այստեղ մենք թերացել ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան