ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականին, այժմ ուժի մեջ է 36 պետությունների համար։ Այն ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային …

