Գյումրին տոնական օրերին քիչ թվով, բայց զբոսաշրջիկներ ունեցել է․ թանգարաններն այցելուների են ընդունել

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Տոնական օրերն այս տարի Գյումրիում անցան առանց շքեղությունների։ Նախորդ տարի Գյումրին ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից էր, երբ առաջին անգամ իրենց ամանորյա հանգիստը քաղաքում անցկացրին բազմաթիվ հայաստանցիներ ու օտարերկրացիներ․ հյուրանոցներում ու հյուրատներում ազատ տեղեր չկային, մարդիկ ամիսներ առաջ էին ամրագրել իրենց համարները, տոնական օրերին աշխատում էին մշակութային կառույցները՝ թատրոններն ու թանգարանները, որոնք հյուրընկալել էին մեծ թվով այցելուների։

Այս տարի, հետպատերազմյան ու կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մեծապես տուժեց Գյումրիի զբոսաշրջային, դրա հետևանքով՝ նաև այլ ոլորտները։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ այնուամենայնիվ, տոնական օրերին Գյումրին քիչ թվով, բայց զբոսաշրջիկների հյուրընկալել է։ Գործել են նաև քաղաքի թանգարանններն ու այցելուների ընդունել։

Factor.am-ի հետ զրույցում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանն ասաց՝ հունվարի 2-5-ն աշխատել են։ Տեղեկացել են, որ հյուրանոցներում ամրագրումներ կան 40 տոկոսի չափով, որոշել են աշխատել ու տեղեկացրել են այդ մասին։

«Հոսք կար մարդկանց, օրական միջինը 25-30 հոգի։ Մոտավորապես 110-120 հոգի այցելել է։ Մի քանի անգլիացի այցելու ենք ունեցել, իսկ հիմնականում՝ Երևանից, Հրազդանից, Էջմիածնից»,- ասաց Արա Պապանյանը՝ հավելելով, որ անցյալ տարի հոսքն ավելի շատ էր, թանգարանում զբաղվածությունը մեծ։


Նա նաև նշեց, որ թանգարանը Գյումրիում ապաստանած արցախցիներին անվճար է սպասարկել, հիմնականում՝ նոյեմբերին և դեկտեմբերի սկզբին։ Տնօրենի խոսքով՝ընդհանուր առմամբ, թանգարանների աշխատանքի վրա ավելի շատ բացասական ազդեցություն է ունեցել ոչ թե կորոնավիրուսը, այլ պատերազմը, որովհետև հոգեբանորեն հիմա մարդիկ պատրաստ չեն թանգարան գնալու։

«Բայց կամաց-կամաց կարծես ռեաբիլիտացվում ենք հոգեբանորեն։ Եթե Հայաստանի գործերը մի քիչ ավելի կայունանան, ինձ թվում է՝ ներգնա տուրիզմի առումով շարժ կլինի, քանի որ մարդիկ նաև հոգնում են տանը մնալուց։ Ամեն դեպքում՝ դա էլ է մարդկանց հոգեբանորեն դուրս բերում այս վիճակից, որ այցելեն այլ քաղաքներ, նաև՝ թանգարաններ»,- ասաց Արա Պապանյանը։

Նրա խոսքով՝ ջանասիրաբար շարունակելու են աշխատել․ պլաններ ունեն բանակի օրվա հետ կապված՝ թանգարանի բակում սպասվում է զինվորների երդմնակալության արարողություն։

Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ևս տոն օրերին այցելուների որոշակի հոսք ունեցել է։ Տնօրեն Կարինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց՝ աշխատել են ոչ լիարժեք գրաֆիկով՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ տոներին աշխատել են լիարժեք ու շատ հյուրեր ունեցել։ Այս տարի Երևանից մի քանի ընտանիք է այցելել թանգարան։ Նա նշեց, որ կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով զգալի նվազել է թանգարան այցելողների թիվը։

«Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այս տարի մարդկային մեծ հոսք կունենանք։ Բայց եթե ամառը աշխատեինք, կորոնավիրուսի շրջանում չենք աշխատել մինչև օգոստոսի վերջը, այդ ընթացում քաղաքը լիքն է եղել, կարող է և այցելուներ լինեին։ Պատերազմի ընթացքում Արցախից ենք ունեցել մի քանի խումբ»,- ասաց Կարինե Վիրաբյանը՝ հույս հայտնելով, որ այս տարի մշակութային օջախը կկարողանա լիարժեք աշխատել։

Էմմա Չոբանյան