Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: