Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, միևնույն է՝ կարող է ունենանք երրորդ ալիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, միևնույն է՝ կարող ենք ունենալ համավարակի երրորդ ալիք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:
«Իսկ բրիտանական շտամը ևս, իհարկե, կարող է բերել համավարակի երրորդ ալիք, քանի որ ավելի արագ է տարածվում և ավելի հեշտ է վարակում մարդկանց»,- նշեց Բակունցը՝ հավելելով, որ կորոնավիրուսն ունի ևս մի քանի այլ շտամներ:
Մանրամասները՝ տեսանյութում: