Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախօրեին իրականացված ավիահարվածների արդյունքում սպանվել է Թուրքիայի աջակցությունը վայելող առնվազն 35 զինյալ։ Այս մասին հայտնում է zamanalwsl.net-ը՝ վկայակոչելով տեղի սեփական աղբյուրներին և մշտադիտարկում իրականացնող արտասահմանյան կազմակերպություններին։ Նշվում է, որ ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարից ի վեր: Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը հայտարարել է, որ …

