Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ Զինուժը կորուստներ չունի: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Սեպտեմբերի 29-ին Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարվածներ են հասցրել: Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ, այն այրվել է: «Նախնական տեղեկություններով՝ Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չունենք, ընթացքում ավելի …

