Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր լիակատար աջակցությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին։ Այս մասին նա գրել է թվիթթերի իր միկրոբլոգում։ «Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խոր մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձան: Ես կոչ եմ անում անհապաղ …

