Իրաքի կենտրոնական Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ-էն-Նասր քաղաքը ենթարկվել է ավիահարվածների։ Այս մասին այսօր հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածների ենթարկված տարածքը եղել է Իրաքի Զինված ուժերի վերահսկողության տակ։ Հեռուստաալիքի աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ Զինված ուժերի ինքնաթիռները նկատվել են Սիրիայի հետ սահմանակից Էլ-Կաիմ քաղաքի երկնքում։ Միևնույն ժամանակ …

